երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բնակարանային գողության դեպքը բացահայտվեց համատեղ միջոցառումների արդյունքում

Բնակարանային գողության դեպքը բացահայտվեց համատեղ միջոցառումների արդյունքում

Հոկտեմբերի 30-ին ոստիկանություն զանգած 66-ամյա քաղաքացին հայտնել էր, որ տնից գողացել են հեռախոսը և այլ իրեր:
Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Արարատի մարզային վարչության ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ, նոյեմբերի 11-ին Եղեգնաձոր քաղաքում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Արարատի բաժին են տեղափոխել Կապան քաղաքի և Սյունիքի մարզի Տեղ գյուղի 31-ամյա երկու բնակչի: Կապանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գողացած հեռախոսը և ծխախոտի գլանակ՝ կանեփի յուրահատուկ հոտով զանգվածով, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ թմրանյութ է՝ իր օգտագործման համար: Մյուս բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ, ինչի մասին նա հայտնել է, որ բնակարանի դուռը բացել են այդ դանակի շեղբով:
31-ամյա տղամարդիկ ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: