ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024

Բնակարանագողը բռնվեց հանցափաստով․ նրան վաղուց էին հետեւում

Ոստիկաններն ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ տեխնիկական միջոցներով բացելով մուտքի դռներ Երեւանում եւ տարբեր մարզերում  կատարում է բնակարանային գողություններ:

Նա պահվեց տեսադաշտում՝ հանցափաստով մերկացնելու համար:

Մայիսի 29-ին ոստիկանության Ներ Նորքի բաժնում ստացվեց հաղորդում, որ Գյուլիքեխվյան փողոցի շենքերից մեկում ժամը 17.30-ին բնակարան վերադարձած տանտերը հայտնաբերել է իրերը խառնած:

Նա բացակայել է մոտ 6 ժամ եւ այդ ընթացքում մտել ու գողացել են ոսկյա զարդեր ու ժամացույց: Ոստիկանները հետեւել եւ արդեն տեղյակ էին, որ նա մտել է հիշյալ շենք:

Նույն օրը ժամը 18.15-ին Մոլդովական փողոցում ոստիկանները ձերբակալել են 34-ամյա աբովյանցուն եւ իր վարած «Մերսեդեսով» տեղափոխել են Նոր Նորքի բաժին: Նրա մոտից հայտնաբերվել է գողացված զարդերն ու ժամացույցը:

  • Կիսվել: