չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բետոնե սալիկների գողությունը կանխվել է

Բետոնե սալիկների գողությունը կանխվել է

Օգոստոսի 25-ին Դիլիջանի համայնքային ոստիկանները, ստացած տեղեկությունն իրացնելիս, Դիլիջանի Կամոյի փողոցի ճամփեզրից բետոնե սալիկներ գողանալիս ձերբակալել և, «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 69-ամյա մի տղամարդու: Մեքենայի թափքում կար բետոնե 9 սալիկ:
Վնասի չափը պարզվում է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: