շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բերման ենթարկվածներին առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ՓՊ-ն ձևավորել է արագ արձագանքման խումբ

Բերման ենթարկվածներին առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ՓՊ-ն ձևավորել է արագ արձագանքման խումբ

Վերջին օրերին Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո վերջիններիս առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ:

Պալատի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ինչպես նմանատիպ բոլոր նախորդ դեպքերում, հավատարիմ իրենց իրավապաշտպան գործունեությանը, արագ արձագանքման խմբում ընդգրկված փաստաբանները Ոստիկանության տարբեր բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն են ցուցաբերել բերման ենթարկվածքաղաքացիներին՝ 25.09.2023թ. դրությամբ բերման է ենթարկվել  շուրջ  450 քաղաքացի: Մեր գործընկերների կողմից իրավաբանական օգնությունը որպես կանոն տրամադրվում է ընդհուպ՝ մինչև ազատ արձակվելը:

Պետք է նաև ընդգծել, որ մեր գործընկերներըիրավաբանական օգնություն են ցուցաբերում նաև առանձին:

Առաջնորդվելով անձանց իրավունքների պաշտպանության առաքելության և այդ հարցում հասարակությունում իր դերի գիտակցումով՝ ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է հետևելհավաքների ընթացքում անձանց իրավունքների վիճակին և ըստ անհրաժեշտության՝ արձագանքել իրավունքների պաշտպանության անձանց կարիքներին:

Առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, բերման ենթարկվող քաղաքացիները կամ նրանց հարազատները նույն պահին կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ՝ 033-600-714 հեռախոսահամարով:

Նշենք նաև, որ ՀՀ փաստաբանների պալատի հեռախոսահամարին ստացված զանգերին ի պատասխան՝ բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց հարազատներին տրամադրվում է տեղեկատվություն, ներառյալ՝ իրավաբանական խորհրդատվություն:

  • Կիսվել: