ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից

Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից

Ըստ որոշ տեղեկությունների, քիչ առաջ բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանն (լուսանկարում) ու մի քանի աշխատակիցներ: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

Նույն աղբյուրի համաձայն, Արտակ Սարգսյանը ձերբակալվել է։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց այս լուրը։ «Ես նման տեղեկատվություն չունեմ»,-Aravot.am-ին ասաց նա:

  • Կիսվել: