հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բերման է ենթարկվել Լեռնարոտ գյուղի 29-ամյա բնակիչը․ հետախուզվում էր առողջությանը ծանր վնասելու համար

Բերման է ենթարկվել Լեռնարոտ գյուղի 29-ամյա բնակիչը․ հետախուզվում էր առողջությանը ծանր վնասելու համար

Փետրվարի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևանի Հալաբյան փողոցի հարակից զբոսայգում հայտնաբերել ու Աշտարակի բաժին բերման են ենթարկել Լեռնարոտ գյուղի 29-ամյա մի բնակչի:

Նա հունվարի 21-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:

  • Կիսվել: