չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բելառուսում քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների փաստով

Բելառուսում քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների փաստով

Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Մինսկում և երկրի այլ շրջաններում անցած գիշեր տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով: Այս մասին հայտնել է կոմիտեի ղեկավար Իվան Նոսկևիչը, գրում է TASS-ը։

«Քննչական կոմիտեի կողմից քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների և ներքին գործերի մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնությունների փաստերով։ Դրանք տեղի են ունեցել Մինսկում և մի շարք այլ շրջաններում այս գիշեր։ Բոլոր հակաիրավական գործողություններն ուղեկցվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ, որոնցից տասնյակները տուժել են», - նշել է Նոսկևիչը։

Նշենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել։ Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35, Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը:

Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ձայների հաշվարկի ժամանակ կոպիտ խախտումների մասին: Դրանից հետո սկսվել եբ բողոքի ակցիաները։ 

Բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել Մինկսում, Վիտեբսկում, Բրեստում և Գրոդնոյում:

  • Կիսվել: