հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բեկորային վնասվածքների ծանրության պատճառը, ըստ մասնագետների, արկերի ժամկետանց լինելն է. Արսեն Բաբայան

Բեկորային վնասվածքների ծանրության պատճառը, ըստ մասնագետների, արկերի ժամկետանց լինելն է. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է նախօրեին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներին և առանձնացրել հետևյալ դրվագը․

«Փաստենք, որ ոչ ոստիկանությունը և ոչ էլ դատախազությունը հանրությանը և անկախ փորձագետներին չներկայացրեցին երեկ երեկոյան Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կրակված արկերի պարկուճները, ինչը հաստատում է, որ դրանք եղել են ժամկետանց:

Հիշեցնեմ, որ բեկորային վնասվածքների ծանրության պատճառը, ըստ մասնագետների, հենց արկերի ժամկետանց լինելն է:

Ժամկետանց արկեր պահելը և օգտագործելը հանցագործություն է», -գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով. ՛՛Ոստիկանության կողմից կիրառվել են առերևույթ ծխաքողարկող և/կամ լուսաձայնային հատուկ միջոցներ՛՛:

 

 

  • Կիսվել: