չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ստեփանյանին

ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ստեփանյանին

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը եւ նկատողություն հայտարարել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։

Ինչպես տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհուրդի կայքից՝ ԲԴԽ–ն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հրապարակել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:

  • Կիսվել: