ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԲԴԽ-ն մասնակի բավարարեց դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

ԲԴԽ-ն մասնակի բավարարեց դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 27-ին, մասնակի բավարարեց Առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արայիկ Մելքումյանը ընդգրկվեց դատավորների ռեզերվում։

ԲԴԽ-ն մերժեց դատավորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ վճարելու մասով հարցը։

«Արայիկ Մելքումյանին վճարվող աշխատավարձի հաշվարկի սկիզբը համարել ռեզերվային դատավորի կարգավիճակ ձեռքբերելու պահը, նրան վճարելով մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը։ Միջին աշխատավարձի մասով մերժել»,- որոշեց ԲԴԽ-ն։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական:

  • Կիսվել: