ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԲԴԽ-ն կասեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները

ԲԴԽ-ն կասեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվեցին. ԲԴԽ-ն այսօր հրապարակեց որոշումը՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Պատճառը ԲԴԽ նախագահի կողմից էական կարգապահական խախտումներն են։

ԲԴԽ որոշումն ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը՝ տեղեկացնելով, որ ԲԴԽ անդամներից Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը հատուկ կարծիք են հայտնել, իսկ ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը դեմ է եղել այս որոշման ընդունմանը՝ միաժամանակ ներկայացնելով իր հատուկ կարծիքը։

Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց, որ այս որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, սակայն հրապարակվում է այսօր։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։

Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ դրվում ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։

  • Կիսվել: