հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
ԲԴԽ-ն Գագիկ Հարությունյանի թեկնածությունը կներկայացնի նախագահին՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար

ԲԴԽ-ն Գագիկ Հարությունյանի թեկնածությունը կներկայացնի նախագահին՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար

ԲԴԽ-ն հուլիսի 10-ին դռնփակ նիստում որոշում է կայացրել՝ Գագիկ Արայի Հարությունյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար ՀՀ նախագահին ներկայացնելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ որոշումներից։

Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդականն է: Նա մինչ ԲԴԽ տեղափոխվելը եղել է Կարեն Անդրեասյանի խորհրդականը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:

 

  • Կիսվել: