շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԲԴԽ անդամի ընտրությունը հետաձգվում է՝ կորոնավիրուսի պատճառով

ԲԴԽ անդամի ընտրությունը հետաձգվում է՝ կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով Հայաստանի դատավորների ընդհանուր ժողովի այսօրվա նիստը հետաձգվում է, InfoPort.am-ին տեղեկացրեց ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

«Դատավորների ընդհանուր ժողովը անորոշ ժամանակով կհետաձգվի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ռիսկը», -ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ հավելյալ կհաղորդվի Դատավորների ընդհանուր ժողովի անցկացման ժամկետների մասին տեղեկատվությունը։

Նկատենք, որ Դատավորների ընդհանուր ժողովում տեղի էին ունենալու ԲԴԽ թափուր անդամի ընտրություններ: Նշենք, որ դեռևս փետրվարի 27-ին ծանուցագրեր էին ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 5 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվելու էր 4 դատավորի անուն։

  • Կիսվել: