հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Բարգավաճ Հայաստան»-ը 26 ստորագրությամբ իրավունք ունի՞ դիմելու ՍԴ. մեկնաբանություններ

«Բարգավաճ Հայաստան»-ը 26 ստորագրությամբ իրավունք ունի՞ դիմելու ՍԴ. մեկնաբանություններ

Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները քննարկում են՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 26 ստորագրությամբ իրավունք ունի՞ դիմելու Սահմանադրական դատարան՝ ՍԴ վերաբերյալ նոր օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար:

Այս առնչությամբ Հանրային խորհրդի ղեկավար Ստեփան Սաֆարյանը գրել է. ՛՛ԲՀԿ-ի մաթեմատիկայի դասատուին իմացանք (50+50= 1.50, մի հատ էլ +50=2.50).։ Փաստորեն դիմումը վերջին պահին ընդունած ՍԴ-ի մաթեմատիկայի դասատուն էլ ոնց որ թե նույնն է....՛՛:

 ԲՈԿ նախկին նախագահ, մաթեմատիկոս Սմբատ Գոգյանն էլ նշել է. ՛՛ Մի քիչ մաթեմ մաթեմ իմացողից։ Երբ խոսքը գնում է մասերի մասին, ապա պետք է չափել մասերով։ 26 հոգին անում են 132 հոգու 26/132 մասը, որը թեթևակի փոքր է 1/5-ից։

Չի կարելի 132-ի 1/5 մասը հաշվել ու հետո մարդաքանակը սկսել կլորացնել։ Տառապանքս փորձ ունի։ ՀՊՏՀ-ում ատենախոսության պաշտպանություն էր տեղի ունեցել ու խորհուրդի անդամները մարդաքանակով կլորացրել էին ու ԲՈԿ-ին ու մի երիտասարդի գցել են դատական քաշքշուքի մեջ՛՛։

 

Հանրաjին հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը գրել է. ‘’ Քանի ժամանակ կա , Հրայր Թովմասյանը պետք է հակասահմանադրական ճանաչի մաթեմատիկայի 4 րդ դասարանի դասագիրքը’’:

  • Կիսվել: