ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կարեն Անդրեասյանի ամսական աշխատավարձը կկազմի 1 մլն 997 հզր դրամ. կբարձրանա նաև ԲԴԽ անդամների աշխատավարձը

Կարեն Անդրեասյանի ամսական աշխատավարձը կկազմի 1 մլն 997 հզր դրամ. կբարձրանա նաև ԲԴԽ անդամների աշխատավարձը

Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձը պետք է լինի ամսական 1 մլն 996,8 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ, դեկտեմբերի 16-ին ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։

Ինչպես նշվել է օրինագծի վերաբերյալ պարզաբանող գրությունում՝ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի աշխատավարձը չի կարող լինել ավելի ցածր, քան Վճռաբեկ դատարանի դատավորինը։ Վերջինները, ի հավելումն բազային աշխատավարձի, ստանում են 50 տոկոսի չափով ամենամսյա լրավճար։

Եթե նրա նախագահի պաշտոնական աշխատավարձը կազմում է 1 մլն 331,2 հազար դրամ, ապա լրավճարը 665,6 հազար է։

Այսպիսով, Կարեն Անդրեասյանը՝ որպես ԲԴԽ նախագահ, ստանալու է 1 մլն 996,8 հազար դրամ ամսական, իսկ դատարանի անդամները՝ 1 մլն 497, 6 հազար դրամ։

Քանի որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից, այս փոփոխությունները պետական բյուջեի վրա բավական կլոր գումար կնստեն։ Խոսքը տարեկան 61,9 մլն դրամի մասին է։

  • Կիսվել: