հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման գործում. ՀՀ ՄԻՊ

Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման գործում. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ:
 
«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
 
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։
Թող այս նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:
 
Բարձր եմ գնահատում Հայաստանի եզդիական համայնքի ներդրումը մեր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:
 
Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Ուստի առաջնահերթ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանասյանը։

  • Կիսվել: