ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունը հետաձգվել է

Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունը հետաձգվել է

Բաքվում հետաձգվել է հայ ռազմագերիների նկատմամբ դատավարության հերթական նիստը:  Փաստաբաններից մեկի բացակայության պատճառով դատական ​​նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 26-ին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ խոսքը Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Գոլայան Գուրգեն Հովհաննեսի, Թադեւոսյան Հրայր Սերժի, Մալոյան Վաղարշակ Մերուժանի, Եղիազարյան Սասուն Սեյրանի, Վարդանյան Արսեն Արայիկի, Բահրիկյան Վաչագան Էդիկի, Սողոմոնյան Սեդրակ Սամվելի, Դիլանյան Արմեն Վազգենի, Մարտոյան Մանուկ Հովհաննեսի, Անբարդանյան Մելս Կարապետի, Միքայելյան Անդրանիկ Վազգենի եւ Գրիգորյան Ֆելիքս Արշակովիչի մասին է:

Հայ ռազմագերիներին Բաքվում դատում են «ահաբեկչության», «զենքի անօրինական պահման և տեղափոխման», «կազմակերպության կամ անհատ անձանց վրա հարձակման» և «Ադրբեջանի սահմանի անօրինական հատման» մասին հոդվածներով:

  • Կիսվել: