Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը Ադրբեջանում «դիվերսանտ» համարվող 13 հայ ռազմագերիներին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը:
Նշվում է, որ խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը կարտաքսվեն:
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։