ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բաքվի «ցուցահանդես-պուրակն» ամբողջությամբ պետական հովանավորչությամբ ատելության եւ թշնամանքի քարոզի վառ դրսեւորում է. Թաթոյան

Բաքվի «ցուցահանդես-պուրակն» ամբողջությամբ պետական հովանավորչությամբ ատելության եւ թշնամանքի քարոզի վառ դրսեւորում է. Թաթոյան

Բաքվի այդ ՛՛ցուցահանդես-պուրակն՛՛ ամբողջությամբ պետական հովանավորչությամբ ատելության եւ թշնամանքի քարոզի վառ դրսեւորում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում այսօր ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա ասաց, որ դա արված է հատուկ նպտակով՝ նսեմացնելու զոհվածների հիշատակը, եւ կոպիտ անարգանք է նրանց հիշատակի առջեւ:

՛՛Բացի այդ, դա արված է արժանապատվությունը նվաստացնող եղանակով: Դա առհասարակ ֆաշիզմի ակնհայտ դրսեւորում է: Մենք նաեւ իրականացրել ենք մոնիտորինգ՝ Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթը, նաեւ այդ օրվա ելույթը... Նրա խոսքերը երբ համադրում ես այդ ցուցահանդեսի հետ, ակնհայտ է, որ սա բացահայտ պետական հովանավորչության ակտ է: Հենց այս պետական մակարդակով թշնամանքի եւ ատելության քաղաքականության արդյունքն էին, որ կատարվեցին պատերազմի ընթացքում:

Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական կեղծ խաղաղասիրական ծրագրերը մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն: Ադրբեջանական բարձրագույն մակարդակով խրախուսվում է ատելությունը: Ավելին մենք մոնիտորինգ ենք իրականացրել նաեւ սոցիալական ցանցերում, եւ դա ի հայտ է բերել այն հետեւանքները, որ սա ունեցել է ադրբեջանական հասարակությունում՝ գեներացված ատելություն, թշնամանք՝ նոր դրսեւորումներով եւ բացահայտ ցինիզմով պատրաստված մանեկեններ հայ զինվորների պատկերներով:

Դա ոչ թե իրենից ներկայացնում է պարզապես զինծառայողի ցուցադրություն, այլ դա հայատյացության մարմնավորում է, որովհետեւ զինվորները, որ ցուցադրված են, շղթայված են, տանջված դեմքերով, նվաստացուցիչ պայմաններում:

Դա արված է Բաքվի լայն հասանելի վայրում, նրնք հայտարարել են, որդրնք հասանելի են լինելու էքսկուրսիաների համար, եւ իրենք են տալիս դրան լայն հրապարակայնություն: Սրանից ավելի մեծ պետական ատելության այս պայմաններում հնարավոր չէ՛՛,-նշեց ՀՀ ՄԻՊ-ը:

 

  • Կիսվել: