հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բանտում հատուկ պատրաստվել են քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի համար. օպերատիվ գծով պետը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

Բանտում հատուկ պատրաստվել են քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի համար. օպերատիվ գծով պետը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

Օրերս հայտնի դարձավ, որ քրեակատարողական հիմնարկ է վերադառնալու քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը: Ինչպես հայտնի է, նրան ազատ էին արձակել այն բանի դիմաց, որ վերջինս այլ կալանավորների կողմից ծեծի էր ենթարկվել հիմնարկում, իսկ խցի դուռը բացել էր ՔԿ ծառայության պաշտոնատար անձանցից մեկը: Այս մասով այժմ քննություն է ընթանում:

ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Քրեակատարողական ծառայության Օպերատիվ բաժնի պետ՝ արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանի հետ:

Հավելենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ ձեռք բերելու, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու և սպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափով կաշառք տալու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: