ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բաղրամյան պողոտայից 33-ամյա տղամարդը ծակած-կտրած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց

Բաղրամյան պողոտայից 33-ամյա տղամարդը ծակած-կտրած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 26-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ծառայության ընթացքում Բաղրամյան պողոտա 3 հասցեի մոտ նկատել են անօգնական վիճակում գտնվող մի քաղաքացու։

Պարեկները ահազանգել են շտապօգնություն, առաջին օգնություն ցուցաբերել վիրավորին: Վերջինս տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է ընդունվել «նստատեղի շրջանի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ։ Իրավապահները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 33-ամյա Կարեն Ս․-ն է։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Բաղրամյան պողոտայի 3-րդ շենքի մոտ նկատել է միմյանց հետ վիճաբանող 3 քաղաքացու ու մոտեցել նրանց, դիտողություններ արել, որի ժամանակ էլ նրանցից մեկը իր մոտ եղած սուր առարկայով հարվածներ է հասցրել Կարեն Ս․-ին։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նշված 3 անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիը հայտնաբերելու ուղղությամբ։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ դանակահարության փաստով։

  • Կիսվել: