երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողները ներկայացել են ոստիկանության բաժիններ

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողները ներկայացել են ոստիկանության բաժիններ

ստիկանության Մաշտոցի բաժնի և ՊՊԳՎ Մաշտոցի պահապնության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 7-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 28-ամյա Գրիգոր Հ․-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 343-րդ և 258-րդ հոդվածների մեղադրանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։ 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին բաժին է ներկայացել 37-ամյա Գագիկ Յ․-ն, որը փետրվարի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: