երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բացահայտվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 2 դեպք

Բացահայտվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 2 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 28-ից մայիսի 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 37, թմրամիջոցի հայտնաբերման` 31, անձնական ունեցվածքի գողության` 26, ֆիզիկական ներգործության` 12, խարդախության՝ 11, խուլիգանության և համակարգչային հափշտակության՝ 6-ական, բնակարանային գողության՝ 5, հոգեկան ներգործության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և վստահված գույքը հափշտակելու՝ 4-ական, թմրամիջոցի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու, զենք-զինամթերքի առգրավման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցի մաքսանենգության և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, մարդու առևանգման, փաստաթղթի կեղծիքի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, ընտանեկան բռնության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 22 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության՝ 2 , կողոպուտի՝ 1 դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 5 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: