ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Բացահայտվել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս  պատճառելու դեպքը. ՀՀ քննչական կոմիտե

Բացահայտվել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է 46-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս  պատճառելու դեպք:

Նախնական տվյալներով 2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի՝ ձախակողմյան հիդրոպմենթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և 46-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածք է ստացել հունվարի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վրացական փողոցում ծագած վիճաբանության ժամանակ:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը,  որը Երևանի բնակիչ է ծնված 1987 թվականին: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 32-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: