ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը. ՔԿ

Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը. ՔԿ

Բացահայտվել է Գյումրիում ապրիլի 12-ին տեղի ունեցած դանակահարությունը:

Ըստ քննչական կոմիտեի, «2020 թվականի ապրիլի 12-ին` ժամը 21:35-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ աջ ազդրի միջին 3-րդի առաջամիջին մակերեսի, վերին 3-րդի հետին դրսային մակերեսի, աջ գլուտեալ շրջանի կտրած վերքեր, ձախ ազդրի մակերեսի 3-րդ հետին-դրսային մակերեսի կտրած վերք, սուր արյունահոսություն, հեմոռագիկ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում գտնվող սուպերմարկետի հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացի երիտասարդների միջև, որի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել համաքաղաքացուն և հեռացել։

Նույն օրը 22-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է իրավապահներին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։ Վերջինս հարցաքննվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նշանակվել են  դատաբժշկական փորձաքննություններ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

  • Կիսվել: