կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթին

ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթին

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 2-ի արտահերթ նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկել է մեկ փոփոխություն կատարել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում:

«Առաջարկվում է սահմանել, որ օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ մտնեն օրենքը ստորագրելուց 10 օր հետո»,- ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծերի փաթեթին:

  • Կիսվել: