երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին

ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ է հանդես եկել Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները, իսկ քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար՝ Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

  • Կիսվել: