շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի և Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: Ներկայացված 3 թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:

Թեկնածուներին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում հարցի քննարկմանը: Մի քանի նախագծերի քննարկումից ու քվեարկությունից հետո խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վարման կարգով իր ելույթում ասաց՝ օրակարգի հաջորդ հարցերը վերաբերում են պաշտոնների նշանակմանը: Եվ քանի որ, նրա գնահատմամբ, դրանք ըստ էության 1 քաղաքական ուժի կողմից կատարվող  նշանակումներ են, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու պաշտոնների նշանակման ընտրության քվեարկությանը:

  • Կիսվել: