երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով  առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն:

Օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 110 «կողմ» ձայնով:

Նշենք, որ նախագծի ներկայացման ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել էր, որ գործող կարգավորումներով սահմանված չեն այն ժամկետները, որոնց շրջանակում դատարանը պետք է որոշում կայացնի ծանր հիվանդության հիմքով անձի պատժի կրումից ազատ արձակելու վերաբերյալ։

Այժմ նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն:

  • Կիսվել: