հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2020 թ-ի հունվարին ՔԿՀ-ում 3 դատապարտյալ է մահացել ծանր հիվանդության հետևանքով. փոխնախարար

2020 թ-ի հունվարին ՔԿՀ-ում 3 դատապարտյալ է մահացել ծանր հիվանդության հետևանքով. փոխնախարար

Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշեց, որ գործող կարգավորումներով սահմանված չեն այն ժամկետները որոնց շրջանակում դատարանը պետք է որոշում կայացնի ծանր հիվանդության հիմքով անձի պատժի կրումից ազատ արձակելու վերաբերյալ։

Փոխնախարարի խոսքով՝ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:

«Ընդ որում, վերջին երկու դեպքերում առկա է եղել բժշկական հանձնաժողովի եզրակացությունն առ այն, որ անձն ունի պատժի և կալանքի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդություն։  ՔԿՀ-ն հանդես է եկել միջնորդագրով, սակայն մինչև դատական նիստ կայացումը  անձինք մահացել են»,- ասաց նա։

Այժմ նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք դրույթներ:

Այսպիսով, նախագծով առաջարկվում է նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորությունը։

  • Կիսվել: