երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է. ՄԻՊ-ի ուղերձը քրդական համայնքին

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է. ՄԻՊ-ի ուղերձը քրդական համայնքին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ:
 
«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
 
Ի սրտե շնորհավորում եմ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:
 
Այս տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնք և նոր կյանք, Հայաստանում ապրող քրդերին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն:
 
Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է, և այս համատեքստում կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։
 
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»,- նշված է ուղերձում:

 

  • Կիսվել: