երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսուհետ կարելի է առանց գործադիրի որոշման միջազգային դատարան ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն

Այսուհետ կարելի է առանց գործադիրի որոշման միջազգային դատարան ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում հավանության է արժանացել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, ինչի արդյունքում կբարձրանա ՀՀ շահերի պաշտպանության որակը և կերկայացուցչի գործունեության արդյունավետությունը:

Համապատասխան լրացումներով ամրագրվում է, որ կերկայացուցիչը ՀՀ անունից Եվրոպական դատարան կարող է ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:

Ներկայացուցիչն հնարավորություն կունենա առանց ՀՀ կառավարության որոշման Արդարադատության միջազգային դատարան ներկայացնել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Միջազգային արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու կամ միջազգային արբիտրաժային վեճերի շրջանակում իրականացված բանակցությունների արդյունքում կարող է կնքվել հաշտության համաձայնագիր, որը պետք է ներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, իսկ կառավարությունը պետք է սահմանի համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտականությունների իրականացման կարգը և այլն:

  • Կիսվել: