երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՊՊԾ զինծառայողները հատուցում կստանան կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների համար

ՊՊԾ զինծառայողները հատուցում կստանան կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում փոփոխություն կատարեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում, որով այդ օրենքի կարգավորումները կտարածվեն նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Կիսվել: