հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Այստեղ իրավական հետապնդման մասին խոսք անգամ չի կարող լինել. Էրիկ Ալեքսանյանի փաստաբան

Այստեղ իրավական հետապնդման մասին խոսք անգամ չի կարող լինել. Էրիկ Ալեքսանյանի փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հանդիսանալով փաստաբան, քրեական գործով պաշտպան, օգտվել է դատավարական իր իրավունքից եւ ներկայացրել միջնորդություն՝ իր պաշտպանյալի կալանքը վերացնելու եւ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Ալեքսանյանին կալանավորելու մասին միջնորդությունը։

«Ըստ իրավապահների՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ըստ օդում կախված լուրերի, բամբասանքների հիման վրա։ Քրեական վարույթով ստացել ենք կալանքի միջնորդությունը եւ կից ներկայացված նյութերը։ Հավաստիացնում եմ, որ ներկայացված նյութերում խոսք անգամ չկա այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանը դիտավորություն է ունեցել, որպեսզի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չարաշահի իր լիազորությունները»,- ասաց փաստաբանը։

Ըստ Պապոյանի՝ վարույթի հիմքում ցուցմունք չկա. «Այստեղ իրավական հետապնդման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Սա չգիտեմ՝ ինչ է, բայց ոչ իրավական հետապնդում։ Սա իրավաբանության դաշտից դուրս մեղադրանք է»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե քրեական վարույթն առնչվում է «օրենքով գող» «Սուրոյի» վերաբերյալ քրեական վարույթին, փաստաբանը հերքեց. «Քրեական վարույթը կապ չունի «օրենքով գող» «Սուրոյի» հետ, մեղադրանքներն էլ որեւէ առնչություն չունեն «օրենքով գողի» գործի հետ»։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից այսօր բերման էին ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը զրկել է դատավորին անձեռնմխելիությունից եւ թույլատրել նրա նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։

  • Կիսվել: