ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր Վանաձորում գործող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր Վանաձորում գործող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 09.30-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում վառելիքի լցակայան է այրվում: Ըստ նախնական տվյալների՝ 2023թ․ հունվարի 31-ին՝ ժամը 09.15-ի սահմաններում, նշված թաղամասում գործող գազալցակայանի գազի ճնշման մատակարարման համար հատկացված վայրում գազի արտահոսքի հետևանքով առաջացել է հրդեհ, որի պատճառով Վանաձորի բնակիչ հանդիսացող՝ գազալցակայանի 83 ամյա, 33-ամյա և 28-ամյա աշխատակիցները դեմքի և վերջույնթերի շրջանում տարբեր աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, համապատասխան ՍՊ ընկերությունից պահանջվել են փաստաթղթեր՝ համալիր դատաճարտարագիտատեխնիկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար։

Իրականացվում են վարութային և ապացուցողական այլ անհրաժեշտ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: