շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Այս տարվա ընթացքում մեր ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունն աննախադեպ աճ է ունեցել՝ շուրջ 11 տոկոս. ՀՀ ՄԻՊ

Այս տարվա ընթացքում մեր ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունն աննախադեպ աճ է ունեցել՝ շուրջ 11 տոկոս. ՀՀ ՄԻՊ

Այս տարվա ընթացքում ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունն աննախադեպ աճ է ունեցել՝ շուրջ 11 տոկոս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը

 

«Ես մեր նկատմամբ վերաբերմունքը զգում եմ նաև քաղաքացիների հետ շփումների համատեքստում, որովհետև մենք նաև շատ լուրջ դիմելիության աճ ենք ունեցել. ընդամենը մի քանի օր առաջ հաշվարկում էինք ԶՈՒ վերաբերելի խախտումների մասով մեր ինստիտուտի դիմելիության աճը, և կարող եմ արձանագրել, որ ոչ միայն շուրջ 2-ից ավելի անգամ դիմելիության աճ է եղել, այլ մոտավորապես նույն քանակությամբ եղել է աճ դրական գործերի: Հիմա դիմում են և ստանում են լուծում, և նաև դա է պատճառը որ դիմում են»,- նշեց Անահիտ Մանասյանը:

  • Կիսվել: