ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է. փաստաբան

Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է. փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում «ՎՐԵԺԸ ԺԱՆՏԱԽՏԻ ԺԱՄԱՆԱԿ…» վերտառությամբ գրատում է արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել Ռուբեն Հայրապետյանին և տարբեր մակարդակներում տրված խոստումներին հավատարիմ՝ փորձում են ցանկացած գնով «ցավեցնել» նրան:

Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …

Ծուղակներ լարելու գործընթացը չի կանգնում…

Ինչևէ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի…

Առողջ եղեք…»:

  • Կիսվել: