ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այրքում համագյուղացիները վիճել էին, մեկը մյուսին դանակահարել էր․ վիրավորը ասել էր՝ տանիքից է ընկել

Այրքում համագյուղացիները վիճել էին, մեկը մյուսին դանակահարել էր․ վիրավորը ասել էր՝ տանիքից է ընկել

Հոկտեմբերի 29-ի երեկոյան «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած վերքով բուժօգնության է դիմել Այրք գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տանիքից ընկել է:

Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Այրք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածի և 51-ամյա համագյուղացու միջև, որի ընթացքում էլ 51-ամյա տղամարդը դանակահարել էր բուժհաստատություն տեղափոխվածին: Նա ձերբակալվել է:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Ձերբակալվածը ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: