շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտովթար Բագրատունյաց պողոտայում․ տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են

Ավտովթար Բագրատունյաց պողոտայում․ տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09։16-ին,  Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան արգելափակված քաղաքացիներ: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքը տեղի է ունեցել, երբ Volkswagen Gol» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած Ford Transit մակնիշի ավտոմեքենային:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով՝ մինչ փրկարարների հասնելը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են:

  • Կիսվել: