շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել և առգրավվել է 115 հատ ընդհանուր 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել և առգրավվել է 115 հատ ընդհանուր 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ

Ս.թ. հունիսի 3-ին Ա.Կ.-ին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել և առգրավվել է 115 հատ ընդհանուր 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ:

Ձկները հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին։

Միջոցառումն իրականացվել է Սևանա լճից մանրաձկան որսի դեմ պայքարի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։

  • Կիսվել: