ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավետիք Չալաբյանն այսօր երեկոյան ժամը 21․00-ին ազատ կարձակվի ՔԿՀ-ից. պաշտպան

Ավետիք Չալաբյանն այսօր երեկոյան ժամը 21․00-ին ազատ կարձակվի ՔԿՀ-ից. պաշտպան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն այսօր երեկոյան ժամը 21․00-ին ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա պաշտպան Արթուր Հովհաննիսյանը։

Այսօր տեղի ունեցած դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ Ավետիք Չալաբյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցում դատական նիստին, ուստի դատական նիստը հետաձգվեց։

Հետաձգված դատական նիստից հետո Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով հանրային պաշտպան ներգրավելու՝ դատավորի նախաձեռնությունից, կարծիք հայտնեց, որ Մնացական Մարտիրոսյանն ուզում է Ավետիք Չալաբյանին զրկել պաշտպանության իրավունքից։

՛՛Ավետիք Չալաբյանը հրաժարվել է հանրային պաշտպանից, ինքը վճարունակ է, կարող է վճարել ու չի ցանկանում, որ այլ մարդ ծանոթանա քրեական վարույթի նյութերին ու որոշակի գաղտնիքների՛՛,-նշեց պաշտպանը:

  • Կիսվել: