Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 4 օտարերկրացի
Քրեական ոստիկանության ծառայողները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալել են 4 օտարերկրացու և ներկայացրել նախաքննական մարմին: Այդ մասին 1lurer-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ հայտնաբերվել է նաև հափշտակած գումարի մի մասը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում 61-ամյա տղամարդ կա գլխի վնասվածքով։
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ տարադրամի փոխանակման կետի աշխատակցից 50 հազար դոլար էին հափշտակել։