շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ասում եք՝ ձեր քրեական գործը, 40 հատ քրեական գործ կա, ո՞ր մեկը. Հովիկ Աղազարյան

Ասում եք՝ ձեր քրեական գործը, 40 հատ քրեական գործ կա, ո՞ր մեկը. Հովիկ Աղազարյան

Ի՞նչ քրեական գործ, ասում եք՝ ձեր քրեական գործ, 40 հատ քրեական գործ կա, ո՞ր մեկը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր քրեական գործից ի՞նչ նորություն կա:

Ճշտմանը, որ խոսքը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հնչած հայտարարությունների մասին է, պատգամավորն ասաց, որ դեռ տեղեկատվություն չունի:

Հիշեցմանը, որ ինքը հայտարարել էր, որ եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա եւ չասի, թե ով է իրեն զանգել իր անունից, նա սրիկա ու ստախոս է, եւ հիմա նա անուններ չի տվել, կարելի՞ է պնդել, որ նա սրիկա ու ստախոս է, Աղազարյանն ասաց. «Դա ձեր գնահատականն է, պարոն Քյարամյանը որոշակի պարզաբանումներ տվել է»:

Այնուհետեւ նա հայտարարեց, որ չի պատասխանի որեւէ հարցի, թե այստեղ ներկա լինեն կոնկրետ երեք լրատվամիջոցներից ներկայացուցիչներ: Նա ընդհատեց հարցազրույց ու հեռացավ:

  • Կիսվել: