չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՔԿ-ն հայտարարություն է տարածել Աշոտյանի վերաբերյալ, սակայն նա ՔԿ-ից ծանուցում չի ստացել

ՔԿ-ն հայտարարություն է տարածել Աշոտյանի վերաբերյալ, սակայն նա ՔԿ-ից ծանուցում չի ստացել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՔԿ-ն հայտարարություն է տարածել՝ ՛՛ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՛՛ վերտառությամբ, սակայն ինքը դեռ ծանուցում չի ստացել, ուստի չի կարող որևէ կերպ մեկնաբանել:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն:

Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը:

Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով:

Շնորհակալ եմ աջակցության, հետաքրքրության և զորակցության համար՛՛:

Աշոտյանը հրապարակել է նաև ՔԿ-ի հայտարարությունը, որը կարող եք կարդալ այստեղ:

  • Կիսվել: