շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի․ դատավորը մերժել է բողոքը

Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի․ դատավորը մերժել է բողոքը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ մերժել է Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։

Դատական նիստին չի մասնակցել անգամ դատախազը՝ գրավոր տեղեկացնելով, որ զբաղված է ու դեմ չէ, որ իր բացակայությամբ քննվի պաշտպանական կողմի բողոքը։

  • Կիսվել: