երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Առուշ Առուշանյանին տեսակցությունները կթույլատրի, զանգերը՝ ոչ

Առուշ Առուշանյանին տեսակցությունները կթույլատրի, զանգերը՝ ոչ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 5-ին կայացած դատական նիստում դատարանը մասնակի բավարարեց Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի պատպանների միջնորդությունը:

Մասնավորապես, դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ դատարանը որոշեց պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը:

«Ինչ վերաբերում է «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում դա՝ հաշվի առնելով նախ նիստերի ինտեսնիվությունը՝ դատարանի ծանրաբեռնվածության հետ կապված: Այսինքն նիստերն այս փուլում նշանակվում են բավականին երկար ժամանակ ինտերվալով եւ այս պահին այդպիսի անհրաժեշտություն չկա, որ Առուշ Առուշանյանի ներկայությունն ապահովելու համար նա գտնվի այն տարածքում, որտեղ գտնվումէ  դատարանը: Այսինքն դատարանը որոշեց մերժել «Գորիս» ՔԿՀ տեղափոխեռլու պաշտպանների միջնորդությունը»,-ասաց դատավորը:

  • Կիսվել: