հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն նյութերի նախապատրաստման շրջանակներում բացատրություն տալու՝ կապված դասալքության հետ։ Այս մասին հայտնել է Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Բնականաբար բոլորին է հայտնի , որ Շուշիի դիրքերը լքելու մասով հրապարակային կերպով հերքում է եղել անձանց կողմից, որոնք տեղյակ են եղել՝ նման դեպք եղե՞լ է, թե ոչ։ Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման շարունակությունն է և, եթե իրավական գործընթաց սկսվի, քրեական գործի հարուցումը պետք է մերժվի։

Փաստաբանը չմանրամասնեց՝ ինչ բացատրություն է տվել Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ հերքել են նման դեպքի առկայությունը։

  • Կիսվել: