ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը բերման ենթարկվեց

Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը բերման ենթարկվեց

Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանին բերման ենթարկելու որոշում կայացվեց։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ 

«Արամ Գրիգորյանի բնակարանը` դատարանի ակնհայտ անհիմն որոշման հիման խուզարկելուց հետո, բնականաբար ոչինչ չհայտնաբերելուց հետո, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նույն վարույթի շրջանակներում, ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանին ծանուցագրով արդեն հրավիրել էին ոստիկանություն, ուր նա ներկայացել էր։

Այսօր ևս, տեղեկանալով, որ քննիչն ու ոստիկանները ցանկանում են խուզարկել իր բնակարանը, անմիջապես ներկայացել է բնակության վայր։ Այսքանից մարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում, Մարիոթ հյուրանոցում այդ ժողովրդավարության քելեխի հաջորղ իսկ օրը»։

  • Կիսվել: