ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով պահանջ է ներկայացվել արտասահմանյան գործընկերներին. Գրիգորյան

Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով պահանջ է ներկայացվել արտասահմանյան գործընկերներին. Գրիգորյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով քննչական պահանջ է ներկայացվել արտասահմանյան գործընկերներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է քննչական կոմիտեի նախագահն Հայկ Գրիգորյանը։

Տեղեկացրեց, որ, ըստ էության, այդ գործը բացահայտված է, սակայն դեռ քրեական գործը քննության փուլում է և ավարտված չէ։

«Մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, երբ կկատարվի, կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ նոր որոշում կկայացնենք»,- ասաց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ այդ գործով դեռ ձերբակալված անձ չկա, իսկ արտասահմանյան գործընկերներին այդ պահանջն արդեն 8-9 ամիս է՝ ուղարկվել է։

  • Կիսվել: