ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արթուր Դավթյանը չբացառեց՝ հնարավոր է բողոքարկվի Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ում պահելու վերաբերյալ որոշումը

Արթուր Դավթյանը չբացառեց՝ հնարավոր է բողոքարկվի Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ում պահելու վերաբերյալ որոշումը

«Օրեր առաջ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես եկան հայտարարությամբ, որ Վարչական դատարանը բավարարել է իրենց դիմումը եւ դրա հիման վրա Ռոբերտ Քոչարյանը մինչեւ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը կմնա ազատության մեջ»,- Այս մասին այսօր ԱԺ-ում դատախազության 2019 թվականի հաշավետվության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Նա նշեց, որ փորձել է ծանոթանալ այդ դատական ակտի բովանդակությանը, սակայն «datalex.am» տեղեկատվական համակարգում տվյալները փակ էին։

«Բայց եւ տեսա, որ ներկայացված հայցադիմումը եւ քննվող գործի կողմ է եղել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։ Կխնդրեի ներկայացնել ձեր կարծիքը, թե որքանո՞վ է խնդրահարույց՝ միջդատական վարույթ իրականացնող մարմնին նման գործընթացներում մասնակից չդարձնելը։ նաեւ կցանկանայի լսել ձեր կարծիքը՝ դատարանի դիրքորոշման վերաբերյալ։ Արդյո՞ք նման դիրքորոշումը նշանակում է, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն առողջական խնդիրներ, կարող են օգտվել նման հնարավորությունից եւ եթե ոչ, սրդյո՞ք այստեղ մենք չունենք սելեկտիվ մոտեցման խնդիր»,- դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց պատգամավորը։

Դատախազը նշեց՝ խնդրի էությունը նրանում է, որ ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայցադրում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության։ Պահանջը, ըստ նրա, այն է, որ մինչեւ արտակարգ դրության ավարտը կալանավորը մնա համապատասխան բուժհաստատությունում։

«Հայտնի ակտը, որի մասին դուք խոսում եք, ոչ թե դատարանի կողմից վերջնական կայացրած ակտ է, այլ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել եւ որպես հայցի ապահովման միջոց՝ սահմանվել է, որ մինչեւ արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ»,- նշեց նա։

Ըստ Արթուր Դավթյանի, այս վարույթի կողմերը պաշտպանն են եւ Քրեակատարողական ծառայությունը։

«Որպես կանոն, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով, այս դրույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում։ Բայց իմ համոզումն է, որ դատախազն այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների, հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների արդյունավետ իրացման շրջնակներում։ Այս հայցի ապահովման միջոցը դեռեւս պաշտոնապես չի առաքվել դատախազություն, բայց հույս ունեմ, որ այսօր կստանանք այն, կծանոթանանք դրա հիմնավորումներին եւ Քրեակատարողական ծառայության մեր գործընկերիների հետ կքննարկենք հետագա անելիքները»,- Նշեց Արթուր Դավթյանը։

Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե չի՞ բացառվում, որ այդ որոշումը բողոքարկվի, գլխավոր դատախազը պատասխանեց. «Չեմ բացառում, իհարկե»։

Դրանից հետո Ջուլհակյանը, շարունակելով հարցը, խնդրեց դատախազին ներկայացնել իր կարծիքը՝ մայիսի 29-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կողմից Ռոբեր Քոչարյանի գործի առնչությամբ ներկայացված կարծիքի վերաբերյալ։

«Ամբաստանյալի փաստաբաններն այդ կարծիքը մեկնաբանում են այլ կերպ՝ մասնավորապես նշում են, որ Եվրոպական դատարանը իրենց համար բարենպաստ կարծիք է հայտնել։

«Եվրոպական դատարանի դիրքորոշումը շատ հստակ է, կարծում եմ, որ առաջիկայում ամբողջական տեքստի հայերեն թարգմանությունը կհրապարակվի, եւ յուրաքանչյուր մարդու, նաեւ ոչ մասնագետի, համար պատկերը շատ պարզ կլինի»,- նշեց Արթուր ասաց Դավթյանը՝ հավելելով, որ առաջադրված 4 հարցերից 2-ին Եվրոպական դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դիտարկելով դրանք որպես վերացական, տեսական բնույթի հարցեր։

Մյուս երկու հարցերի կապակցությամբ, ըստ նրա, իրավական որոշակիության եւ օրենքի հետադարձ ուժի առումով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել։

«Այսինքն՝ բազմաթիվ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ի՞նչ ընդհանուր կանոնների պետք է բավարարի իրավական որոշակիությունը եւ հետադարձ ուժի կանոնները։ Եվ հստակ մատնանշել է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում չի տեսնում ՄԻԵԴ-ը»,- հավելելեց Արթուր Դավթյանը։

Փորձելով ամփոփել ոչ մասնագետի լեզվով՝ դատախազն ասաց, որ Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտ վկայությունն են իրենց՝ նախկինում հայտնած դիրքորոշումներին։ Դա այն է, որ հարցերին պետք է անդրադառնա գործը քննող դատարանը եւ ոչ թե Եվրոպական եւ նույնիսկ Սահմանադրական դատարանը։

«Երրորդ-չորրորդ հարցերի պարզաբանման մեջ եվրոպական դատարանը հստակ համադրություն է անում և ասում, որ այս հետևություններին վերացական փաստերով հնարավոր չէ գալ։ Այսինքն` գործի կոնկրետ հանգամանքների արդյունքում գործը քննող դատարանն ինքը պետք է հետևության գա՝ որոշակի է օրենքը, թե ոչ, հետադարձ ուժը կիրառելի է, թե ոչ»,- ասաց Արթուր Դավթյանը։

  • Կիսվել: